Մահճակալի գնի մեջ ներառված չեն ներքնակը և անկողնային հավաքածուն
Մահճակալը A դասի է, պատրաստված բնական հաճարենու փայտից, ուստի ոչ միայն ամուր և հուսալի է, այլև էկոլոգիապես մաքուր և անվտանգ: Փայտը, ինչպես նաև օգտագործված լաքերը եւ ներկերը բնական են և սերտիֆիկացված, անվտանգ երեխայի համար։ Մահճակալը համապատասխանում է երեխաների կահույքի արտադրության EN-71-3 որակի չափանիշին:
Մահճակալը նախատեսված է նորածնային շրջանից մինչև 9 տարեկան երեխաների համար։ Սկզբնական շրջանում օգտագործվում է շրջանաձև օրորոցը, չափերը՝ 78*76 սմ, մինչև 6 ամսական, հետագայում կորպուսը հեշտությամբ ձևափոխվում է 128*76 սմ չափերով օվալաձև մահճակալի։ Ունի բարձրության կառավարման 4 դիրք։
Մահճակալը ձևափոխվում է նաև զգեստափոխման հարթակի, մանեժ երեխայի խաղալու համար, բազմոցի, ավելի մեծ հասակի երեխաների համար բազմոց, ինչպես նաև հետագայում ավելի մեծ հասակում երեխայի համար ծառայում է որպես սեղան իր երկու աթոռներով։