• Նոր

Մանկասայլակ "BeBe-Mobile Castello 2 ը 1 ում"

329.000 ֏
C-3

Արտադրված է Լեհաստանում

Գույն
  • Red
Նյութ
  • Ալյումին, էկո կաշի, բամբակ, անջրանցիկ կտոր
Տարիք
  • 0-ից մինչև 36 ամսական
Քանակը

BeBe-mobile Castello –ն նոր մոդել է, լեհական հայտնի արտադրողից։ Մանկասայլակը համապատասխանում է նորաձևության աշխարհի վերջին տենդենցներին և ունի իր ուրույն ոճը:

Այն առանձնանում է նորածնային զամբյուղի օրիգինալ տեսքով և գործվացքների նրբագեղ ընտրությամբ, այն անտարբեր չի թողնումի նորաձևության հետևող մայրիկներին։

Մանկասայլակը նաև շատ հարմարավետ է բալիկի զբոսանքի, քնի համար։ BeBe-mobile Castello-ի ալյումինե կորպուսը համալրված է նոր ամորտիզացիոն համակարգով, ետևի անիվներիարգելակները կարգավորվում են կոշտ պայմաններում, բռնակը կարգավորվում է ըստ ծնողի հասակի և պատված է էկո կաշվով։

Անիվները փչվող չեն , դա ավելի դիմացկուն է դարցնում  նրանց ։ Օրորոցի ներքևի հատվածում գտնվող օդափոխման համակարգը ապահովում է հարմարավետություն անգամ շատ շոգ եղանակին։

Մանկասայլակի երկու մոդուլները հեշտությամբ կարելի է տեղադրել կորպուսի վրա երկու ուղղություններով, օգտագործելով մեկ սեղմումով one-click համակարգը ։

  օրորոցի ներքին չափերը՝ երկարություն  (ըստ ներքնակի) 72 սմ, լայնությունը ՝ 36 սմ, բարձրությունը ՝ 20 սմ:

  լայն արևապաշտպան գլխանոց

  մոծակի ցանց

  օդափոխության կարգավորում օրորոցի արտաքին մասում (օրորոցի ներքևի հատվածում և երեխայի ոտքերի հատվածում)

✔  ներսի հատվածը պատրաստված է նուրբ բամբակյա գործվածքից, ինչպես նաև առկա է կոկոսի ներքնակ:

✔ կարգավորվող մեջքի դիրքեր, մինչև պառկած դիրք

  կարգավորվող ոտքի հենարան

 ոտքերի ձմեռային ծածկոց

 հինգ կետով անվտանգության գոտի

✔ բաժակ տեղադրելու հարմարանք

 մայրիկի պայուսակ

  անձրևանոց

✔ տարողունակ զամբյուղ 

✔ ձմեռային ձեռնոցներ