Մանկասայլակ  Anex Cross  (dazzle) 2 ը 1 ում
  • Մանկասայլակ  Anex Cross  (dazzle) 2 ը 1 ում
  • Մանկասայլակ  Anex Cross  (dazzle) 2 ը 1 ում
  • Մանկասայլակ  Anex Cross  (dazzle) 2 ը 1 ում

Մանկասայլակ ''Anex Cross Safari'' 2 ը 1 ում

395.000 ֏
Cr(08)
Նոր ապրանք

0-36 ամսեկան երեխաների համար նախատեսված բազմաֆունկցիոնալ մանկասայլակ

Քանակը
Պահեստում բավարար ապրանքներ չկան

ԹԵԹԵՎ ՔԱՇ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

Ալյումինե կորպուսի և ժամանակակից նյութերից պատրաստված նորածնի զամբյուղի շնորհիվ մանկասայլակը հավաքած վիճակում կշռում է 11.9 կգ: Այն հեշտությամբ ընթանում և կառավարվում է

ԱՄՐԱՇՐՋԱՆԱԿԻ ՕՊՏԻՄԱԼ ԼԱՅՆՈՒԹՅՈՒՆ

Ամրաշրջանակի (շասսի) լայնությունն առավելապես լայն մասում կազմում է 60 սմ: Այն կմտնի գրեթե յուրաքանչյուր վերելակ

ՊԱՏԱՀԱԲԱՐ ԾԱԼՎԵԼՈՒՑ ՊԱՇՏՊԱՆՈՂ X-LOCK ՀԱՄԱԿԱՐԳ 

Բոլոր Anex մանկասայլակները հագեցած են պատահաբար ծալվելուց պաշտպանող համակարգով: Հատուկ կողպեքները մանկասայլակը բացելուց մեխանիկորեն ֆիքսում են կորպուսը, իսկ ծալելու համար անհրաժեշտ է տեղաշարժել դրանք

ԷԿՈ ԿԱՇՎԻՑ ԲՌՆԱԿՆԵՐ

էկո կաշին ունի բարձր հիպոալերգիկ ցուցանիշներ, խոչընդոտում է մաշկի վրա գրգռվածության առաջացմանը, հեշտ մաքրվում է, չի տաքանում և խամրում արևից և չի պնդանում ցրտից  

ԲԱՐՁՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՄԲ ԲՌՆԱԿ

Մանկասայլակի բռնակն ունի կարգավորման բավարար շրջանակ յուրաքանչյուր հասակի ծնողին հարմար լինելու համար

COMFY-STOP ԱՐԳԵԼԱԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Այս արգելակման համակարգը հուսալիորեն կկանգնեցնի Ձեր մանկասայլակը

ՏԵՂԱՓՈԽՄԱՆ և ՊԱՀԵԼՈՒ ՀԱՐՄԱՐԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ

Մանկասայլակի կորպուսը կոմպակտ ծալվում է, ինչը հնարավորություն է տալիս այն տեղադրել նույնիսկ փոքր բեռնախցիկում: Անիվները նույնպես կարելի է հեշտությամբ առանձնացնել կորպուսից

ՀԱՐՄԱՐԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՆՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԻՍ

Ամուր կտորից պատրաստված պայուսակը ամրացված է կորպուսի վրա և ամբողջությամբ փակ է

ՇԱՐԺՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲԱՐՁՐ ԱՆՑԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ

Մանկասայլակն ունի դիմացի անիվների երկու ռեժիմ, որոնցից մեկի դեպքում անիվները 360 աստիճան պտտվում են ՝ ապահովելով գերազանց շարժունակություն, իսկ երկրորդ ռեժիմում անիվները ֆիքսվում են՝ բարձրացնելով մոդելի անցանելիությունը անհարթ ճանապարհներին

ԽՈՇՈՐ ՓՉՈՎԻ ԱՆԻՎՆԵՐ

Բոլոր չորս անիվները փչովի են, որոնք կարելի է փչել հասարակ հեծանվային պոմպով: Անիվը պատրաստված է լավ պաշտպանիչ շերտով հաստ ռեզինից

ԸՆԴԱՐՁԱԿ ՏԱՐԱԾՔ ՔՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Նորածնի զամբյուղի ընդարձակ տարածությունը հարմարավետ պայմաններ է ստեղծում նույնիսկ խոշոր երեխային ձմռանը ձմեռային հագուստով հարմարավետ քնեցնելու համար: Երկարությունը և լայնությունը ըստ ներքնակի կազմում է համապատասխանաբար 72 և 35 սմ

ԱՐԾԱԹԻ ԻՈՆՆԵՐՈՎ ՄՇԱԿՎԱԾ ԿՏՈՐԻ ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐ

Արծաթի իոններով կտորի նորարարական պաշտպանությունը մանկասայլակին ապահովում է յուրահատուկ մանրէազերծ և հակասեպտիկ հատկությամբ, իսկ Eco-Tex տեխնոլոգիայով մշակված բնական կտորը չի առաջացնում ալերգիա և պահպանում է միկրոկլիման քնի ժամանակ

100% ECOTEX ԲԱՄԲԱԿԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ՆՈՐԱԾՆԻ ԶԱՄԲՅՈՒՂ

Նորածնի զամբյուղի ներսի հատվածն ամբողջությամբ կարված է 100% բամբակյա կտորից: EcoTex տեխնոլոգիայով պատրաստված բնական կտորը չի առաջացնում ալերգիա, ապահովում է օդի մուտքը և պահպանում է բնական չոր տաքություն

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՁՐԵՎԻՑ ԵՎ ԱՅԼ ՀԵՂՈՒԿՆԵՐԻՑ

Մանկասայլակի հովանոցը և կտորային հատվածը  անջրանցիկ են

UV50 ՀՅՈՒՍՎԱԾՔ

Մանկասայլակի հովանոցը և կտորային հատվածը կլանում են ուլտրամանուշակագույն ճառագայթման ավելի քան 50 տոկոսը

ՀԱՐՄԱՐԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԵՋ

Մանկասայլակի հովանոցը և կտորային հատվածները պատրաստված են հատուկ հյուսվածքներից որոնք հեշտ մաքրվում են, չեն խամրում արևի տակ և պահպանում են նախնական գույնը

ՕԴԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Մանկասայլակի զամբյուղի և զբոսանքի նստատեղի հովանոցները համալրված են ցանցով փակված, մեծ օդափոխման պատուհանով 

ՊՈՂՊԱՏԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ՄԻԱՑՄԱՆ ՊԱՐԱԳԱՆԵՐ

Ամրակցման պարագաները (շղթաները և կոճակները) պատրաստված են բարձրորակ չժանգոտող պողպատից: Բոլոր մասնիկները երկարակյաց են, դիմանում են բազմակի օգտագործման և բացարձակապես անվնաս են երեխայի համար

ՆՈՐԱԾՆԻ ԶԱՄԲՅՈՒՂԻ ՄԵՋՔԻ ՀԵՆԱՐԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

Երեխայի հարմարավետության համար զամբյուղի մեջքի հատվածը կարգավորվում է: Կարգավորիչ պտուտակը գտնվում է զամբյուղի ստորին հատվածում, ինչի շնորհիվ Դուք չեք անհանգստացնի երեխային, երբ նա զամբյուղի մեջ է

ՄԵՋՔԻ ԵՎ ՈՏՔԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՀԵՆԱՐԱՆՆԵՐ

Մեջքի հենարանը կարելի է բերել գրեթե հորիզոնական դիրքի (ընդամենը 4 դիրք): Ոտքերի հենարանը նույնպես հնարավոր է ֆիքսել տարբեր դիրքերում (ընդամենը 4 դիրք)

ԵՐԿԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ

One-Click-Move համակարգի միջոցով զբոսանքի համար նախատեսված նստատեղը հնարավոր է տեղադրել թե՛ ընթացքի ուղղությամբ և թե՛ հակառակ 

ՀԱՐՄԱՐԱՎԵՏ ԲՌՆԱԿ

Դիմացի բռնակը ամրակապերի հետ մեկտեղ պաշտպանում են երեխային ընկնելուց, և ստեղծում են նրա համար հավելյալ հենման կետ: Բռնակը կարելի է արձակել մեկ կողմից երեխային նստեցնելու համար

SAFE-WALK ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Հինգ կետանի անվտանգության ամրագոտիները, որոնք հեշտությամբ հարմարեցվում են երեխայի չափսին համապատասխան, պաշտպանում են երեխային մանկասայլակից դուրս սողալուց 

ԿՈԿՈՍԻ ՏԱՇԵՂՆԵՐՈՎ ՆԵՐՔՆԱԿ

Կոկոսի տաշեղներով օրթոպեդիկ ներքնակը ամբողջությամբ հիշում է նորածնի անատոմիան

  • Չափսերը և քաշը

Հավաքածուի մեջ ներառվում է նաև՝ 

  • Մայրիկի պայուսակ
  • Երկու ծածկոց՝ նորածնի զամբյուղի և զբոսանքի նստատեղի համար
  • Մոծակի ցանց
  • Անձրևանոց