Cherry բարձը պատրաստված է բալի կորիզներից,որը հանդիսանում է հանգստացնող միջոց։
Այն բնական և անվտանգ միջոց է և նախատեսված է ինչպես փոքրիկների այնպես էլ մեծահասակների համար։
Միջուկը ներառում է բալի կորիզներ և չորացրած նարդոս ծաղիկ։
Նարդոսը ունի հանգստացնող հատկություն։ Ծաղկի բույրը նվազեցնում է սթրեսը, օգնում է երեխային հանգստանալ և քնել։
Բալի բարձը ունի փափուկ ծածկույթ։ Այն պատրաստված է հաճելի գործվածքից: Դուք կարող եք հեշտությամբ հեռացնելայն լվանալ պահպանելով հիգիենան։
Կախված ձեր կարիքներից, բարձը կարող եք օգտագործել կամ տաք կամ սառը։ Այն կարող եք օգտագործել նույնիսկ տարբեր եղանակային պայմաններում, ձմռանը՝ ձեռքերը տաքացնելու իսկ ամռանը՝ շոգ օրերին պարանոցը սառեցնելու համար:
Տաք վիճակում՝
– հանգստացնում է մանկական կոլիկի և փքվածության ախտանիշները
– հանգստացնում է մկանները
– թեթևացնում է ողնաշարի և հոդերի ցավերը
– թեթևացնում է իշիասի ախտանիշները
– նվազեցնում է դաշտանային ցավը
– տաքացնում է սառը սավանը
– տաքացնում է ձեռքերը և ոտքերը
– օգնում է քնել
– բարելավում է արյան շրջանառությունը և ունի հանգստացնող հատկություն:
Մրսածության դեպքում՝
– օգնում է իջեցնել ջերմաստիճանը ջերմության դեպքում
– հանգստացնում է միգրենի ախտանիշները
– թեթևացնում է գլխացավը
– թեթևացնում է կրծքագեղձերը կաթի լճացման դեպքում
– նվազեցնում է այտուցը կոտրվածքի, կապտուկների, վնասվածքների դեպքում
– օգնում է բուժել այրվածքները և միջատների խայթոցները: