• Reduced price
Մանկասայլակ "Anex Sport Discovery Desert Haze" 3 ը 1 ում

Մանկասայլակ "Anex Sport Discovery Desert Haze" 3 ը 1 ում

395.000 ֏ - 40.000 ֏
435.000 ֏
Q1(SE01)
Նոր ապրանք

0-36 ամսեկան երեխաների համար նախատեսված բազմաֆունկցիոնալ մանկասայլակ

Գույն
  • Orange
Նյութ
  • Ալյումին, էկո կաշի, բամբակ, անջրանցիկ կտոր
Տարիք
  • 0-ից մինչև 36 ամսական
Քանակը

ԶԱՄԲՅՈՒՂ-ԱՎՏՈՆՍՏԱՏԵՂ

0+ խմբի ավտոնստատեղ (օգտագործվում է նորածնային շրջանից մինչև 9 ամսեկան): Բացի իր հիմնական գործառույթից (երեխային ավտոմեքենայով տեղափոխելը), այն հնարավոր է օգտագործել որպես ճոճաթոռ, ինչպես նաև տեղադրել մանկասայլակի կորպուսի վրա

ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ԱՄՈՐՏԻԶԱՏՈՐՆԵՐ

Ամորտիզատորները հնարավոր է կարգավորել երկու դիրքով (փափուկ և կոշտ)

ԿՈՐՊՈՒՍԻ ԱՄՈՐՏԻԶԱՑԻԱ

Տվյալ ամորտիզատորները նույնպես ունեն երկաստիճան կառավարման հնարավորություն, որի շնորհիվ ապահովում են ընթացքի փափկություն և օրորելու հնարավորություն

ԹԵԹԵՎ ՔԱՇ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

Ալյումինե կորպուսի և ժամանակակից նյութերից պատրաստված նորածնի զամբյուղի շնորհիվ մանկասայլակը հավաքած վիճակում կշռում է 11.9 կգ: Այն հեշտությամբ ընթանում և կառավարվում է

ԱՄՐԱՇՐՋԱՆԱԿԻ ՕՊՏԻՄԱԼ ԼԱՅՆՈՒԹՅՈՒՆ

Ամրաշրջանակի (շասսի) լայնությունն առավելապես լայն մասում կազմում է 60 սմ: Այն կմտնի գրեթե յուրաքանչյուր վերելակ

ՊԱՏԱՀԱԲԱՐ ԾԱԼՎԵԼՈՒՑ ՊԱՇՏՊԱՆՈՂ X-LOCK ՀԱՄԱԿԱՐԳ 

Բոլոր Anex մանկասայլակները հագեցած են պատահաբար ծալվելուց պաշտպանող համակարգով: Հատուկ կողպեքները մանկասայլակը բացելուց մեխանիկորեն ֆիքսում են կորպուսը, իսկ ծալելու համար անհրաժեշտ է տեղաշարժել դրանք

ԷԿՈ ԿԱՇՎԻՑ ԲՌՆԱԿ

էկո կաշվից պատրաստված բռնակը հեշտ մաքրվում է, չի տաքանում և խամրում արևից, և չի պնդանում ցրտից  

ԲԱՐՁՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՄԲ ԲՌՆԱԿ

Մանկասայլակի բռնակն ունի կարգավորման բավարար շրջանակ յուրաքանչյուր հասակի ծնողին հարմար լինելու համար

COMFY-STOP ԱՐԳԵԼԱԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Այս արգելակման համակարգը հուսալիորեն կկանգնեցնի Ձեր մանկասայլակը

ՏԵՂԱՓՈԽՄԱՆ և ՊԱՀԵԼՈՒ ՀԱՐՄԱՐԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ

Մանկասայլակի կորպուսը կոմպակտ ծալվում է, ինչը հնարավորություն է տալիս այն տեղադրել նույնիսկ փոքր բեռնախցիկում: Անիվները նույնպես կարելի է հեշտությամբ առանձնացնել կորպուսից

ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԲՌՆԱԿ

Մանկասայլակն ունի տեղափոխման համար նախատեսված հարմարավետ բռնակ

ՀԱՐՄԱՐԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՆՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԻՍ

Ամուր կտորից պատրաստված պայուսակը ամրացված է կորպուսի վրա և ամբողջությամբ փակ է

ՇԱՐԺՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲԱՐՁՐ ԱՆՑԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ

Մանկասայլակն ունի դիմացի անիվների երկու ռեժիմ, որոնցից մեկի դեպքում անիվները 360 աստիճան պտտվում են ՝ ապահովելով գերազանց շարժունակություն, իսկ երկրորդ ռեժիմում անիվները ֆիքսվում են՝ բարձրացնելով մոդելի անցանելիությունը անհարթ ճանապարհներին

Գելային անիվներ

ՄԵՋՔԻ ԵՎ ՈՏՔԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՀԵՆԱՐԱՆՆԵՐ

Մեջքի հենարանը կարելի է բերել գրեթե հորիզոնական դիրքի (ընդամենը 4 դիրք): Ոտքերի հենարանը նույնպես հնարավոր է ֆիքսել տարբեր դիրքերում (ընդամենը 4 դիրք)

ԵՐԿԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ

One-Click-Move համակարգի միջոցով զբոսանքի համար նախատեսված նստատեղը հնարավոր է տեղադրել թե՛ ընթացքի ուղղությամբ և թե՛ հակառակ 

SAFE-WALK ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Հինգ կետանի անվտանգության ամրագոտիները, որոնք հեշտությամբ հարմարեցվում են երեխայի չափսին համապատասխան, պաշտպանում են երեխային մանկասայլակից դուրս սողալուց 

ՀԱՐՄԱՐԱՎԵՏ ԲՌՆԱԿ

Դիմացի բռնակը ամրակապերի հետ մեկտեղ պաշտպանում են երեխային ընկնելուց, և ստեղծում են նրա համար հավելյալ հենման կետ: Բռնակը կարելի է արձակել մեկ կողմից երեխային նստեցնելու համար

 ՀԱՐՄԱՐԱՎԵՏ ՆԵՐՔՆԱԿ

100% բամբակից պատրաստված ներքնակը ապահովում է հարմարավետություն զբոսանքների ժամանակ: Ներքնակը հրանարավոր է նաև հեռացնել երեխայի տարածքն ավելի ընդարձակելու համար

ԸՆԴԱՐՁԱԿ ՏԱՐԱԾՔ ՔՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Նորածնի զամբյուղի ընդարձակ տարածությունը հարմարավետ պայմաններ է ստեղծում նույնիսկ խոշոր երեխային ձմռանը ձմեռային հագուստով հարմարավետ քնեցնելու համար: Երկարությունը և լայնությունը ըստ ներքնակի կազմում է համապատասխանաբար 72 և 35 սմ

 100% ECOTEX ԲԱՄԲԱԿԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ՆՈՐԱԾՆԻ ԶԱՄԲՅՈՒՂ

Նորածնի զամբյուղի ներսի հատվածն ամբողջությամբ կարված է 100% բամբակյա կտորից: EcoTex տեխնոլոգիայով պատրաստված բնական կտորը չի առաջացնում ալերգիա, ապահովում է օդի մուտքը և պահպանում է բնական չոր տաքություն

ԱՐԾԱԹԻ ԻՈՆՆԵՐՈՎ ՄՇԱԿՎԱԾ ԿՏՈՐԻ ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐ

Արծաթի իոններով կտորի նորարարական պաշտպանությունը մանկասայլակին ապահովում է յուրահատուկ մանրէազերծ և հակասեպտիկ հատկությամբ, իսկ Eco-Tex տեխնոլոգիայով մշակված բնական կտորը չի առաջացնում ալերգիա և պահպանում է միկրոկլիման քնի ժամանակ

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՁՐԵՎԻՑ ԵՎ ԱՅԼ ՀԵՂՈՒԿՆԵՐԻՑ

Մանկասայլակի հովանոցը և կտորային հատվածը  անջրանցիկ են

UV50 ՀՅՈՒՍՎԱԾՔ

Մանկասայլակի հովանոցը և կտորային հատվածը կլանում են ուլտրամանուշակագույն ճառագայթման ավելի քան 50 տոկոսը

ՀԱՐՄԱՐԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԵՋ

Մանկասայլակի հովանոցը և կտորային հատվածները պատրաստված են հատուկ հյուսվածքներից որոնք հեշտ մաքրվում են, չեն խամրում արևի տակ և պահպանում են նախնական գույնը

ԶԱՄԲՅՈՒՂ-ՃՈՃԱՐԱՆ

Նորածնի զամբյուղը պատրաստված է ձվաձև ամբողջական պլաստիկից, որը հարթ մակերեսի վրա կարող է ճոճվել, կամ ֆիքսվել հատուկ կալանների շնորհիվ 

ՊՈՂՊԱՏԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ՄԻԱՑՄԱՆ ՊԱՐԱԳԱՆԵՐ

Ամրակցման պարագաները (շղթաները և կոճակները) պատրաստված են բարձրորակ չժանգոտող պողպատից: Բոլոր մասնիկները երկարակյաց են, դիմանում են բազմակի օգտագործման և բացարձակապես անվնաս են երեխայի համար

ՆՈՐԱԾՆԻ ԶԱՄԲՅՈՒՂԻ ՄԵՋՔԻ ՀԵՆԱՐԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

Երեխայի հարմարավետության համար զամբյուղի մեջքի հատվածը կարգավորվում է: Կարգավորիչ պտուտակը գտնվում է զամբյուղի ստորին հատվածում, ինչի շնորհիվ Դուք չեք անհանգստացնի երեխային, երբ նա զամբյուղի մեջ է

ԶԱՄԲՅՈՒՂԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԲՌՆԱԿ

Տեղակայված է հովանոցի վերին հատվածում, պատրաստված է էկո կաշվից, հարմար է մեկ ձեռքով տեղափոխելու համար

ՕԴԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Մանկասայլակի զամբյուղի և զբոսանքի նստատեղի հովանոցները համալրված են ցանցով փակված, մեծ օդափոխման պատուհանով 

ԿՈԿՈՍԻ ՏԱՇԵՂՆԵՐՈՎ ՆԵՐՔՆԱԿ

Կոկոսի տաշեղներով օրթոպեդիկ ներքնակը ամբողջությամբ հիշում է նորածնի անատոմիան

  • Չափսերը և քաշը

Հավաքածուի մեջ ներառվում է նաև՝ 

  • Մայրիկի պայուսակ
  • Երկու ծածկոց՝ նորածնի զամբյուղի և զբոսանքի նստատեղի համար
  • Մոծակի ցանց
  • Անձրևանոց