Մանկասայլակ Venicci Upline3 Pebble 2in1

315,000AMD

Երկիր: Լեհաստան

Արտադրող: Venicci

1 առկա է

Կոդ։ 2001210211 Կատեգորիա։
Նկարագրություն

Venicci Upline 3 մանկասայլակ

Venicci Upline 3 մանկասայլակը հարմարավետության, անվտանգության և նուրբ դիզայնի համադրություն է։ Այն նախատեսված է նորածնային շրջանից մինչև 4 տարեկան կամ 22 կգ քաշ ունեցող երեխաների համար։

Upline 3-ի կարևոր առավելություններից է այն, որ զբոսանքային մոդուլը և նորածնային զամբյուղը ծալվում են շասսիի հետ միասին, ինչն ապահովում է հեշտ տեղափոխում և պահեստավորում։

Շասսի

  • Բարձրորակ ալյումինե շասսի
  • Նորածնային զամբյուղի և զբոսանքային մոդուլի բարձրության կարգավորում՝ 3 դիրքով
  • Փափուկ, թեթև և դիմացկուն խիտ գելային անիվներ
  • Առջևի անիվների 360° պտտման հնարավորություն և ֆիքսման համակարգ
  • Հետևի անիվների արգելակման համակարգ
  • Առջևի և հետևի անիվների ամորտիզացիոն համակարգ
  • Կարգավորվող բռնակ՝ ծնողի համար հարմար բարձրությունը ընտրելու և ֆիքսելու հնարավորությամբ
  • Ընդարձակ և տարողունակ գնումների զամբյուղ
  • Կոմպակտ ծալման հնարավորություն
  • Ծալված չափերը՝ 66 × 50 × 29 սմ
  • Շասսիի քաշը՝ 8,7 կգ

Նորածնային զամբյուղ

Նախատեսված է նորածնային շրջանից մինչև մոտ 6 ամսական երեխաների համար՝ մինչև 9 կգ քաշով։

  • UPF 50+ պաշտպանություն՝ արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից
  • Ջրակայուն կտորային հատվածներ
  • Ցանցային հատվածներ՝ օդի ճիշտ շրջանառության համար
  • Փափուկ, հարմարավետ և էրգոնոմիկ ներքնակ՝ փոքրիկի հարմարավետության և առողջ քնի համար
  • Նորածնային զամբյուղի քաշը՝ 4,1 կգ
  • Նորածնային զամբյուղ + շասսի՝ 11կգ

Զբոսանքային մոդուլ

Նախատեսված է նորածնային շրջանից մինչև 4 տարեկան կամ 22 կգ քաշ ունեցող երեխաների համար։

  • Օգտագործման հնարավորություն՝ դեմքով դեպի ծնողը կամ դեպի արտաքին աշխարհ
  • UPF 50+ պաշտպանություն
  • Ջրակայուն կտորային հատվածներ
  • Ցանցային հատվածներ՝ օդի ճիշտ շրջանառության համար
  • Մեջքի դիրքի կարգավորման հնարավորություն
  • Ոտքերի հենակի բարձրության կարգավորման հնարավորություն
  • 5 կետից բաղկացած անվտանգության գոտի
  • Շարժական դիմային բռնակ՝ երեխայի լրացուցիչ անվտանգության համար
  • Շասսիի հետ միասին կոմպակտ ծալման հնարավորություն
  • Զբոսանքային մոդուլի քաշը՝ 4,3 կգ
  • Զբոսանքային մոդուլ + շասսի՝ 10,8կգ

Կոմպլեկտացիա

  • Մայրիկի ուսապարկ
  • Հիգիենիկ տակդիր՝ երեխայի տակդիրը դրսում փոխելու համար
  • Նստատեղի փափուկ ներդիր
  • Ոտքերի թերմո ծածկ
  • Արևապաշտպան հովհար
  • Նորածնային զամբյուղին ամրացվող արևապաշտպան ծածկ՝ UPF 50+ պաշտպանությամբ
  • Անձրևապաշտպան թաղանթ
  • Մոծակապաշտպան ցանց

Venicci Upline 3՝ մտածված յուրաքանչյուր մանրուքով՝ փոքրիկի հարմարավետության և ծնողի վստահության համար։

Additional information
BrandVenicci