Մանկասայլակ ընտրելիս, առաջնային կարևորություն պետք է տալ մի քանի հիմնական գործոնների, որոնք ապահովում են ոչ միայն փոքրիկի անվտանգությունը, այլ նաև նրա և ծնողի հարմարավետությունը։
1.Անվտանգություն
Անվտանգությունն ամենակարևոր գործոնն է։ Մանկասայլակը պետք է ունենա ամուր կառուցվածք, պատրաստված լինի անվտանգ և բարձրորակ նյութերից, հուսալի արգելակման համակարգ, ամուր անվտանգության գոտիներ։
2.Հարմարավետություն և ֆունկցիոնալություն
Հարմարավետությունն անհրաժեշտ է թե՛ երեխայի, թե՛ ծնողի համար։
Կարագավորվող մեջքի և ոտքերի դիրք Մանկասայլակները պետք է ունենան կարգավորվող մեջքի և ոտքերի դիրք, որոնք թույլ են տալիս փոքրիկին նստել կամ պառկել տարբեր դիրքերով ըստ տարիքի և հասակի։
Հարմարավետ փափուկ ներդիրներ՝ Նստատեղը պետք է ունենա փափուկ և հարմարավետ ներդիր, որը նվազեցնում է ճնշումը փոքրիկի մարմնի վրա։
Բռնակի բարձրության կարգավորում՝ ծնողի հարմարավետության համար մանկասայլակի բռնակը նախընտրելի է լինի կարգավորվող
3.Բարձորակ անիվներ
Անիվները պետք է լինեն ամուր, հարմարեցված այնպես, որ մանկասայլակը կարողանա հեշտությամբ շարժվել ինչպես ուղիղ ճանապարհով, այնպես էլ անհարթ ճանապարհներով։
4.Կոմպակտ և հեշտ ծալելու հնարավորություն
Մանկասայլակը պետք է լինի հեշտ փակվող առանց մեծ դժվարությունների։ Սայլակները պետք է լինեն կոմպակտ, որպեսզի շատ տեղ չզբաղեցնեն։
5.Որակ և թեստավորումներ
Շատ կարևոր է, որ մանկասայլակները պատրաստված լինեն բացառապես անվտանգ նյութերից, անցնեն անվտանգության լավագույն թեստավորումները։
Ինչպե՞ս ընտրել ճիշտ մանկական կահույք 5 կետ:
1. Անվտանգ նյութեր
Կահույքը պետք է պատրաստված լինի բացառապես անվտանգ նյութերից, որոնք չեն պարունակում քիմիական բաղադրիչներ:
Քանի որ մանկական կահույքը նախագծվում է երեխաների անվտանգ քունը ապահովելու համար կարևոր է, որ այն մշակված լինի բժիշկների և մանկաբույժների խորհուրդներով։ Կահույքի բոլոր մասերն ունենան կլորացված եզրեր և հղկված մակերես՝ հնարավոր վնասվածքների կանխարգելման համար։
2. Սերտիֆիկացված բնական ներկեր և հակաբակտերիալ լաքեր
Ներկված լինեն սերտիֆիկացված բնական ներկերով, հարստացված ջրային հիմքով լաքերով, որը հակաբակտերիալ է դարձնում կահույքը և պաշտպանում է փոքրիկին վիրուսներից, սնկերից և բակտերիաներից:
3. Նյութեր
Մահճակալները պետք է պատրաստված լինեն համապատասխան անվտանգության բարձր չափանիշներին: Պետք է ունենան ամուր կառուցվածք և լինեն կայուն:
4. Չափեր:
Նորածնային մահճակալների նախընտրելի չափեր են 60/120-ը:
5. Դիզայն
Կահույքի դիզայնը պետք է համապատասխան լինի երեխայի սենյակի ընդհանուր դիզայնին։ Ինչպես նաև՝ ընտրեք այնպիսի կահույք, որպեսզի համալրեք փոքրիկի սենյակը նույն հավաքածուի պատանեկան կահույքով, խնայելով ձեր ժամանակը և գումարը:
Ներքնակների ընտրություն
1. Առանձգականություն
Մանկական ներքնակները պետք է ունենան միջին կոշտության մակերես,քանի որ, այն շատ մեծ դեր և նշանակություն ունի փոքրիկի ողնաշարի ճիշտ ձևավորման համար:
Մի՛ գնեք այնպիսի ներքնակներ, որոնք ունեն չափազանց փափուկ կամ չափազանց պինդ-կոշտ մակերես:
2.Նյութեր
Նախընտրելի է գնել այնպիսի ներքնակներ, որոնք պատրաստված են բնական նյութերից, օրինակ՝
1.Կոկոսի շերտից, որը չի դեֆորմացվում, ստեղծում է օպտիմալ ջերմասիճան և թույլ չի տալիս խոնավության կուտակմանը
2.Անատոմիական լատեքսից որը կանխում է փոշու, բակտերաիների և բորբոսների
առաջացմանը։
3.Փափուկ, մետաքսանման բամբուկյա կամ բամբակյա արտաքին ծածկից, որը չի
էլեկտրականանում և արագ գոլորշիացնում է խոնավությունը, ինչպես նաև՝ հարմարավետության զգացողություն է պարգևում փոքրիկին:
3.Շնչող և հեշտ մաքրվող
Ներքնակը պետք է ունենա լավ օդափոխություն՝ դա շատ կարևոր է երեխայի առողջության համար։ Շնչող նյութերը կանխում են խոնավության կուտակումը, որի արդյունքում նվազում են բակտերիաների և միկրոօրգանիզմների զարգացումը։
Քանի որ փոքրիկները կարող են հաճախ աղտոտել իրենց ներքնակը, անհրաժեշտ է, որպեսզի այն լինի հեշտ մաքրվող։
4.Սերտիֆիկատներ և թեստավորումներ
Ներքնակները պետք է համապատասխանեն անվտանգության ամենաբարձր չափանիշներին, անցնեն համապատասխան թեստավորումները:
5.Գին և որակ
Պետք է միավորել գինը և որակը։ Չարժե գնել շատ էժան ներքնակներ, որոնք կարող են չապահովել անհրաժեշտ պայմանները:
Ինչպես ընրել ճիշտ և ապահով CarSeat

1․ Անվտանգություն,
Մեքենայի նստատեղը պետք է անպայման համապատասխանի գործող լավագույն անվտանգության ստանդարտներին (դա նշանակում է ,որ մեքենայի նստատեղը անցել է անվտանգության բոլոր թեստավորումները)։
2․Ֆունկցիոնալություն և հեշտ կառավարում,
Բոլոր սեղմակները,ամրացման գոտին,մեջքի դիրքը պետք է աշխատեն հարթ,բայց միևնույն ժամանակ լինեն ամուր,որպեսզի երեխան ինքնուրույն չկարողանա սեղմել։
3․Նյութեր
CARSEAT-ը պետք է պատրաստված լինի շնչող նյութերից,մեքենայի մեջ հատկապես ամռանը երեխաները շուտ են քրտնում։
4․Դիզայն և գույներ
CARSEAT-ի գույնը կարելի է ընտրել մուգ գույներով,շուտ չկեղտոտվելու համար,սակայն բրենդային մոդելների կազմը հեշտությամբ դուրս է գալիս լվանալու համար։
5․Չօգտագործված, նախընտրելի է չգնել օգտագործված նստատեղեր,հնարավորությունը մեծ է ,որ այն վաճառվում է արդեն վթարից հետո որը կարող է ունենալ ճեղքեր։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Մեքենայի նստատեղը պետք է գնել ոչ թե ըստ երեխայի տարիքի ,այլ երեխայի քաշի։ Երեխայի կամակորության պատճառով պետք չէ հրաժարվել նստատեղի օգտագործումից,սկզբնական շրջանում զբաղեցրեք երեխային խաղալիքներով, քանի որ այն Ձեր երեխայի անվտանգությունն է։
Ինչպե՞ս ընտրել ճիշտ կերակրման աթոռակներ:
Կերակրման աթոռակներ ընտրելիս առաջնահերթ կարևորություն տվեք:
1.Անվտանգությանը:
Աթոռակները պետք է ունենան ամուր կառուցվածք, հատուկ հարմարանք և ամրագոտիներ, որի շնորհիվ նույնիսկ փոքրիկի ակտիվ շարժումների ժամանակ փոքրիկը չի ընկնի աթոռակից:
2. Թեստավորումներ
Աթոռակները պետք է համապատասխանեն անվտանգության բարձր չափանիշներին:
Պատրաստված լինեն անվտանգ նյութերից, կտորային և կաշվային հատվածները պետք է զերծ լինեն քիմիական բաղադրիչներից և լինենհիպոալերգիկ:
3.Հարմարավետություն և ֆունկցիոնալություն
Կարևոր է, որ աթոռակները ունենան փափուկ, անվտանգ և հեշտ մաքրվող ներդիրներ:
Իսկ ֆունկցիոնալությունը հնարավորություն կտա կառավարել մեջքի, ոտքերի, բարձրության դիրքերը ըստ երեխայի տարիքի և հասակի:
4.Կոմպակտություն
Առաջնահերթություններից է համարվում նաև՝ աթոռակի կոմպակտ չափերը, որպեսզի հնարավոր լինի տեղավորել այն տան ցանկացած անկյունում և զբաղեղցնի փոքրիկ տարածք:
5.Դիզայն
Ընտրեք այնպիսի աթոռակները, որոնք կհամապատասխանեն ձեր տան ինտերիերին:
Կերակրման պարագաներ ընտրելիս ինչի՞ն պետք է ուշադրություն դարձնել;
1. Անվտանգություն և նյութեր
Կերակրման պարագաների ընտրությունը պետք է հիմնված լինի դրանց անվտանգության վրա: Անհրաժեշտ է համոզվել, որ պարագաները չեն պարունակում վտանգավոր քիմիական նյութեր, որոնք կարող են վնասել երեխայի առողջությանը:
BPA, BPF, BPS և բիոսֆենոլ: Այս նյութերը, որոնք հանդիպում են պլաստիկե պարագաներում, կարող են ազդել երեխայի հորմոնալ համակարգի վրա և առաջացնել առողջական խնդիրներ: Կարևոր է ընտրել BPA-free ապրանքներ:
Կապար, ֆտալատներ: Այս նյութերը նույնպես կարող են վնասել փոքրիկի առողջությանը, հատկապես երեխայի զարգացման փուլում:
2. Հիգենիա և հեշտ մաքրում
Քանի որ երեխայի կերակրման պարագաները հաճախ աղտոտվում են սննդով և հեղուկներով, դրանց մաքրությունը պետք է լինի հեշտ և անվտանգ:
Երբ ընտրում եք կերակրման պարագաներ, համոզվեք, որ դրանք հեշտ մաքրվող են, որպեսզի միկրոօրգանիզմների աճի համար բարենպաստ պայմաններ չստեղծվեն: Պետք է խուսափել այնպիսի մոդելներից, որոնք ունեն բարդ կառուցվածք կամ մասեր, որոնք դժվար են մաքրվում (օրինակ՝ շատ փոքր անցքեր կամ բարդ կոնստրուկցիաներ):
3. Մոդելների ընտրություն – դիզայն և ձև
Երեխաների կերակրման պարագաների ընտրությունը պետք է լինի երեխայի տարիքին համապատասխան:
Հաճախ ընտրվում են գունագեղ և հետաքրքիր դիզայնով պարագաներ: Սա ոչ միայն ապահովում է երեխայի ուշադրությունը, այլ նաև կարող է դարձնել սննդի ընդունման պրոցեսը ավելի հաճելի:
Երեխայի տարիքին համապատասխան մոդելները կարևոր են, քանի որ դրանք ապահովում են ավելի հեշտ օգտագործում՝ կախված երեխայի զարգացման փուլից: Օրինակ, փոքր երեխաների համար լավ կլինեն հարմարավետ էրգոնոմիկ բաժակներ կամ շշեր, որոնք հեշտ են բռնվում, իսկ ավելի մեծ երեխաների համար կարող են ընտրվել բաժակներ, որոնք ունեն հատուկ անցքեր՝ հեղուկի հոսքը կարգավորելու համար։