Ինչպես ընրել ճիշտ և ապահով մեքենայի նստատեղ

  1. Մեքենայի նստատեղը պետք է անպայման համապատասխանի ECE R44/04 անվտանգության ստանդարտին(դա նշանակում է ,որ մեքենայի նստատեղը անցել է անվտանգության բոլոր թեստավորումները)։
  2. Բոլոր սեղմակները,ամրացման գոտին,մեջքի դիրքը պետք է աշխատեն հարթ,բայց միևնույն ժամանակ լինեն ամուր,որպեսզի երեխան ինքնուրույն չկարողանա սեղմել։
  3. Մեքենայի նստատեղը պետք է պատրաստված լինի շնչող նյութերից,մեքենայի մեջ հատկապես ամռանը երեխաները շուտ են քրտնում։
  4. Նստատեղի գույնը կարելի է ընտրել մուգ գույներով,շուտ չկեղտոտվելու համար,սակայն բրենդային մոդելների կազմը հեշտությամբ դուրս է գալիս լվանալու համար։
  5. Նախընտրելի է չգնել օգտագործված նստատեղեր,հնարավորությունը մեծ է ,որ այն վաճառվում է արդեն վթարից հետո ր կարող է ունենալ ճեղքեր։
  6. Մեքենայի նստատեղը պետք է գնել ոչ թե ըստ երեխայի տարիքի ,այլ երեխայի քաշի։
  7. Երեխայի կամակորության պատճառով պետք չէ հրաժարվել նստատեղի օգտագործումից,սկզբնական շրջանում զբաղեցրեք երեխային խաղալիքներով ,քանի որ այն Ձեր երեխայի անվտանգությունն է։