- You cannot add "Զամբյուղ Cybex PRIAM IV Khaki Green" to the cart because the product is out of stock.
Մանկասայլակ Carrello Ultra 2in1 Vinyage beige 6557
309,000AMD
Երկիր: Լեհաստան
Արտադրող: Carrello
2 առկա է
Carrello Ultra 2-ը 1-ում ունիվերսալ մանկասայլակ
Carrello Ultra-ն հարմարավետ, ֆունկցիոնալ և ոճային 2-ը 1-ում ունիվերսալ մանկասայլակ է, որը համադրում է ժամանակակից դիզայնը, գործնականությունն ու փոքրիկի համար անհրաժեշտ հարմարավետությունը։
Մանկասայլակը նախատեսված է օգտագործել նորածնային շրջանից մինչև 4 տարեկան երեխաների համար՝ մինչև 22 կգ քաշով։ Դրա կարևոր առավելություններից է, որ նորածնային զամբյուղը և զբոսանքային մոդուլը ծալվում են շասսիի հետ միասին, ինչը դարձնում է այն հարմար տեղափոխման և պահեստավորման համար։

Շասսի
Շասսին պատրաստված է դիմացկուն ալյումինից և հագեցած է բարձր ամորտիզացիոն համակարգով։
Կարգավորվող բռնակը հնարավոր է ֆիքսել ծնողին հարմար դիրքում։ Ադապտրների միջոցով կարելի է կարգավորել նորածնային զամբյուղի և զբոսանքային մոդուլի բարձրությունը։
Առջևի անիվներն ունեն 360° պտտման և ֆիքսման հնարավորություն, ինչպես նաև անտիշոկ համակարգ, որը մեղմում է ճանապարհի անհարթություններից առաջացող ցնցումները։ Հետևի անիվներն ունեն արգելակման համակարգ։

Շասսիի քաշը՝ 7 կգ՝ անիվներով։
Ունի տարողունակ զամբյուղ՝ մինչև 3 կգ իրերի համար։
Նորածնային զամբյուղ
Ընդարձակ և հարմարավետ նորածնային զամբյուղը նախատեսված է նորածնային շրջանից մինչև 6 ամսական կամ 9 կգ քաշով երեխաների համար։
Զամբյուղի քաշը շասսիի հետ՝ 12,3 կգ։

Նորածնային զամբյուղը ծալվում է շասսիի հետ միասին, ինչը հեշտացնում է տեղափոխումն ու պահեստավորումը։
Գործվածքային հատվածներն ունեն UPF50+ պաշտպանություն՝ արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանելու համար, և անջրաթափանց են։
Ներքին գործվածքն ու ներքնակի ծածկը հեշտությամբ հանվում են լվանալու համար։ Հատուկ Textil մշակումը նպաստում է զամբյուղի ներսում հարմարավետ միկրոկլիմայի պահպանմանը։
Զամբյուղն ունի հարմարավետ և օրթոպեդիկ ներքնակ, ինչպես նաև օդափոխության հատվածներ, որոնք ապահովում են օդի շրջանառությունը։
Զամբյուղի արտաքին չափսերը՝ 83 × 42 սմ
Ներքին օրորոցի չափսերը՝ 74 × 33 սմ
Զբոսանքային մոդուլ
Զբոսանքային մոդուլը նախատեսված է մինչև 22 կգ քաշ ունեցող երեխաների համար։
Մոդուլի քաշը շասսիի հետ՝ 11,8 կգ։

Մեջքի դիրքը հեշտությամբ կարգավորվում է՝ փոքրիկի համար հարմարավետ դիրք ապահովելու նպատակով։ Զբոսանքային մոդուլը կարող եք տեղադրել ինչպես դեմքով դեպի ծնողը, այնպես էլ դեմքով դեպի արտաքին աշխարհը։
Մեջքի և ոտնակի դիրքը կարգավորվում է 3 դիրքով։
Զբոսանքային մոդուլը ծալվում է շասսիի հետ միասին, ինչը դարձնում է մանկասայլակը ավելի կոմպակտ և հարմար պահեստավորման ու տեղափոխման համար։
Գործվածքային հատվածներն ունեն UPF50+ պաշտպանություն և անջրաթափանց են։
5 կետից բաղկացած անվտանգության ամրագոտին ապահովում է փոքրիկի անվտանգ և կայուն դիրքը զբոսանքի ընթացքում։
Զբոսանքային մոդուլն ունի շարժական էկոկաշվե բռնակ։
Աքսեսուարներ
- Ոտքերի թերմո ծածկ
- Մայրիկի պայուսակ
- Անձրևանոց
- Մոծակի ցանց
| Brand | Carrello |
|---|






