Մանկասայլակ Maxi Cosi FAME Black
499,000AMD Original price was: 499,000AMD.294,410AMDCurrent price is: 294,410AMD.
Երկիր: Netherlands
Արտադրող: Maxi Cosi
1 առկա է
Maxi-Cosi Fame մանկասայլակ
Փնտրո՞ւմ եք գերժամանակակից, ֆունկցիոնալ, անվտանգ և նորաոճ մանկասայլակ, որը կհամատեղի բարձրակարգ հարմարավետությունն ու ժամանակակից տեխնոլոգիաները։ Maxi-Cosi Fame-ը ստեղծված է ծնողներին առօրյա զբոսանքներն ավելի հարմարավետ դարձնելու, իսկ փոքրիկին՝ անվտանգ և հարմարավետ միջավայր ապահովելու համար։
Մանկասայլակն առանձնանում է նուրբ և ժամանակակից դիզայնով, կարգավորվող բռնակով, էրգոնոմիկ նստատեղով և նորարարական ֆունկցիաներով։ Այն նախատեսված է երեխայի ծննդից մինչև մոտ 4 տարեկան օգտագործման համար։

Շասսի
- Շասսին պատրաստված է բարձրորակ ալյումինից։
- Գելային անիվները ապահովում են սահուն և հարմարավետ ընթացք։
- LumiRide լուսադիոդային համակարգը լուսավորում է ճանապարհը մութ պայմաններում՝ ապահովելով ավելի անվտանգ զբոսանք։

- Հնարավոր է հեռախոսը լիցքավորել Powerbank-ի միջոցով։

- Առջևի անիվներն ունեն 360° պտտման հնարավորություն։
- Հետևի անիվների վրա առկա է արգելակման համակարգ։
- Առջևի և հետևի անիվներն ունեն ամորտիզացիոն համակարգ, որն ապահովում է սահուն ընթացք տարբեր մակերեսների վրա։
- Բռնակի բարձրությունը կարգավորվում է՝ ըստ ծնողի հարմարավետության։
- Ընդարձակ զամբյուղը նախատեսված է մինչև 10 կգ իրերի համար։
- Մանկասայլակը ծալվում է կոմպակտ չափերի՝ հեշտ տեղափոխման և պահպանման համար։
- Հնարավոր է ձեռք բերել նաև 3-ը 1-ում տարբերակով՝ Maxi-Cosi բրենդի համապատասխան նորածնային զամբյուղով և քարսիթով։
Նորածնային զամբյուղ
Նախատեսված է ծննդից մինչև մոտ 6 ամսական և մինչև 9 կգ քաշ ունեցող փոքրիկների համար։

- Նորածնային զամբյուղի բարձրությունը հնարավոր է կարգավորել մեկ հպումով։
- Առջևի հատվածում առկա է փոքրիկ գրպան՝ անհրաժեշտ իրերը պահելու համար։
- SoothingSlope համակարգը թույլ է տալիս կարգավորել զամբյուղի ներքնակի բարձրությունը՝ ապահովելով փոքրիկի համար ավելի հարմարավետ դիրք։
- Ներքնակը օրթոպեդիկ է։
- ClimaFlow օդափոխության համակարգը նպաստում է օդի շրջանառությանը և օգնում պահպանել հարմարավետ ջերմաստիճան։
- Կտորային հատվածներն ունեն UPF50+ պաշտպանություն՝ արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից։
- Կտորային հատվածները անջրաթափանց են։
Շասսիի և նորածնային զամբյուղի ընդհանուր քաշը՝ 11 կգ

Զբոսանքային մոդուլ
Նախատեսված է ծննդից մինչև մոտ 4 տարեկան և մինչև 22 կգ քաշ ունեցող երեխաների համար։
- Կտորային հատվածներն ունեն UPF50+ պաշտպանություն։
- Կտորային հատվածները անջրաթափանց են։

- ClimaFlow օդափոխության հատվածները նպաստում են օդի շրջանառությանը և հարմարավետ ջերմաստիճանի պահպանմանը։
- Զբոսանքային մոդուլը հնարավոր է տեղադրել ինչպես դեմքով դեպի ծնողը, այնպես էլ դեպի արտաքին աշխարհ։
- 5 կետից բաղկացած մագնիսական անվտանգության ամրագոտին ապահովում է երեխայի անվտանգ ամրացումը։
- Մեջքի և ոտնակի դիրքը կարգավորվում է 3 դիրքով։
- Առկա է շարժական էկոկաշվե բռնակ։
- Զբոսանքային մոդուլը հնարավոր է շասսիի հետ միասին ծալել կոմպակտ չափերի։
Երաշխիք և սպասարկում
Maxi-Cosi Fame մանկասայլակը տրամադրվում է երաշխիքային և հետերաշխիքային սպասարկմամբ։
| Brand | Maxi Cosi |
|---|






