Մանկասայլակ Maxi Cosi FAME Black

Original price was: 499,000AMD.Current price is: 294,410AMD.

Երկիր: Netherlands

Արտադրող: Maxi Cosi

1 առկա է

Կոդ։ 1920390110 Կատեգորիա։
Նկարագրություն

Maxi-Cosi Fame մանկասայլակ

Փնտրո՞ւմ եք գերժամանակակից, ֆունկցիոնալ, անվտանգ և նորաոճ մանկասայլակ, որը կհամատեղի բարձրակարգ հարմարավետությունն ու ժամանակակից տեխնոլոգիաները։ Maxi-Cosi Fame-ը ստեղծված է ծնողներին առօրյա զբոսանքներն ավելի հարմարավետ դարձնելու, իսկ փոքրիկին՝ անվտանգ և հարմարավետ միջավայր ապահովելու համար։

Մանկասայլակն առանձնանում է նուրբ և ժամանակակից դիզայնով, կարգավորվող բռնակով, էրգոնոմիկ նստատեղով և նորարարական ֆունկցիաներով։ Այն նախատեսված է երեխայի ծննդից մինչև մոտ 4 տարեկան օգտագործման համար։

Շասսի

  • Շասսին պատրաստված է բարձրորակ ալյումինից։
  • Գելային անիվները ապահովում են սահուն և հարմարավետ ընթացք։
  • LumiRide լուսադիոդային համակարգը լուսավորում է ճանապարհը մութ պայմաններում՝ ապահովելով ավելի անվտանգ զբոսանք։
  • Հնարավոր է հեռախոսը լիցքավորել Powerbank-ի միջոցով։
  • Առջևի անիվներն ունեն 360° պտտման հնարավորություն։
  • Հետևի անիվների վրա առկա է արգելակման համակարգ։
  • Առջևի և հետևի անիվներն ունեն ամորտիզացիոն համակարգ, որն ապահովում է սահուն ընթացք տարբեր մակերեսների վրա։
  • Բռնակի բարձրությունը կարգավորվում է՝ ըստ ծնողի հարմարավետության։
  • Ընդարձակ զամբյուղը նախատեսված է մինչև 10 կգ իրերի համար։
  • Մանկասայլակը ծալվում է կոմպակտ չափերի՝ հեշտ տեղափոխման և պահպանման համար։
  • Հնարավոր է ձեռք բերել նաև 3-ը 1-ում տարբերակով՝ Maxi-Cosi բրենդի համապատասխան նորածնային զամբյուղով և քարսիթով։

Նորածնային զամբյուղ

Նախատեսված է ծննդից մինչև մոտ 6 ամսական և մինչև 9 կգ քաշ ունեցող փոքրիկների համար։

  • Նորածնային զամբյուղի բարձրությունը հնարավոր է կարգավորել մեկ հպումով։
  • Առջևի հատվածում առկա է փոքրիկ գրպան՝ անհրաժեշտ իրերը պահելու համար։
  • SoothingSlope համակարգը թույլ է տալիս կարգավորել զամբյուղի ներքնակի բարձրությունը՝ ապահովելով փոքրիկի համար ավելի հարմարավետ դիրք։
  • Ներքնակը օրթոպեդիկ է։
  • ClimaFlow օդափոխության համակարգը նպաստում է օդի շրջանառությանը և օգնում պահպանել հարմարավետ ջերմաստիճան։
  • Կտորային հատվածներն ունեն UPF50+ պաշտպանություն՝ արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից։
  • Կտորային հատվածները անջրաթափանց են։

Շասսիի և նորածնային զամբյուղի ընդհանուր քաշը՝ 11 կգ

Զբոսանքային մոդուլ

Նախատեսված է ծննդից մինչև մոտ 4 տարեկան և մինչև 22 կգ քաշ ունեցող երեխաների համար։

  • Կտորային հատվածներն ունեն UPF50+ պաշտպանություն։
  • Կտորային հատվածները անջրաթափանց են։
  • ClimaFlow օդափոխության հատվածները նպաստում են օդի շրջանառությանը և հարմարավետ ջերմաստիճանի պահպանմանը։
  • Զբոսանքային մոդուլը հնարավոր է տեղադրել ինչպես դեմքով դեպի ծնողը, այնպես էլ դեպի արտաքին աշխարհ։
  • 5 կետից բաղկացած մագնիսական անվտանգության ամրագոտին ապահովում է երեխայի անվտանգ ամրացումը։
  • Մեջքի և ոտնակի դիրքը կարգավորվում է 3 դիրքով։
  • Առկա է շարժական էկոկաշվե բռնակ։
  • Զբոսանքային մոդուլը հնարավոր է շասսիի հետ միասին ծալել կոմպակտ չափերի։

Երաշխիք և սպասարկում

Maxi-Cosi Fame մանկասայլակը տրամադրվում է երաշխիքային և հետերաշխիքային սպասարկմամբ։

Additional information
BrandMaxi Cosi