Մանկասայլակ REYA GREY 2in1
185,000AMD
Երկիր: Բուլղարիա
Արտադրող: Lorelli
8 առկա է
Lorelli Reya 2in1
Lorelli Reya 2in1-ը պրեմիում դասի ունիվերսալ մանկասայլակ է, որը նախատեսված է երեխայի ծննդյան առաջին օրից մինչև 22 կգ քաշը՝ մոտավորապես մինչև 4 տարեկանը։
Մոդելի առանձնահատկությունը շրջվող բռնակն է, որի շնորհիվ հնարավոր է հեշտությամբ փոխել երեխայի դիրքը՝ դեմքով դեպի ծնողը կամ դեպի արտաքին աշխարհ։
Հիմնական առավելությունները
2-ը 1-ում համակարգ
- Օրորոց-լյուլկա՝ նախատեսված է ծննդյան առաջին օրից մինչև մոտ 6 ամսական, առավելագույնը՝ 9 կգ։ Օգտագործվում է մինչև երեխան սկսում է ինքնուրույն նստել կամ ակտիվորեն շրջվել։
- Զբոսանքի բլոկ՝ նախատեսված է մոտ 6 ամսականից մինչև 4 տարեկան, առավելագույնը՝ 22 կգ։

Շրջվող բռնակ
Թույլ է տալիս արագ փոխել երեխայի դիրքը՝ դեմքով դեպի մայրիկը կամ դեպի աշխարհը։ Անիվների համակարգը ավտոմատ կերպով հարմարեցնում է առջևի անիվների աշխատանքը՝ բռնակի դիրքի փոփոխությանը համապատասխան։
Անիվներ և ամորտիզացիա
Թեթև և ամուր ալյումինե շրջանակը համալրված է մաշվածության նկատմամբ կայուն EVA անիվներով և զսպանակային ամորտիզացիայով՝ սահուն և հարմարավետ ընթացքի համար։

Հարմարավետություն
Մեծացող հովանոցը համալրված է արևապաշտպան հատվածով, օդափոխության հատվածով և մագնիսական փակվող ցանցով ։ Զբոսանքի բլոկի թիկնակն ու ոտքերի հենակը կարգավորվում են 3 դիրքով, ներառյալ պառկած դիրքը։
Անվտանգություն
5 կետով ամրացվող անվտանգության գոտիներ, էկո-կաշվից պատված շարժական բամպեր

Կոմպլեկտավորում
Մանկասայլակի հետ ներառված են՝
- Ձմեռային ոտքերի տաք ծածկոց
- Տարողունակ գնումների զամբյուղ
- Ավտոմեքենայի նստատեղի ադապտերներ՝ Aria Luxe մոդելի հետ համատեղելի
- Մայրիկի համար նախատեսված ոճային ուսապարկ, որը ամրացվում է մանկասայլակի բռնակին
- քաշը՝ 10,5 կգ
Lorelli Reya 2in1 — հարմարավետ և գործնական լուծում երեխայի հետ ամենօրյա զբոսանքների համար։
| Brand | Lorelli |
|---|






