Քարսիթ SAGITTA GREEN i-Size 40-150 CM,360,SPS
59,000AMD
Երկիր: Բուլղարիա
Արտադրող: Lorelli
10 առկա է
Lorelli SAGITTA i-Size 40–150 սմ, 360°, SPS
Lorelli SAGITTA i-Size քարսիթը նախատեսված է երեխայի ծննդյան պահից մինչև մոտ 12 տարեկան օգտագործման համար՝ 40–150 սմ հասակի և մինչև 36 կգ քաշի դեպքում։
Քարսիթը համապատասխանում է անվտանգության ժամանակակից ECE R129 (i-Size) եվրոպական ստանդարտին՝ ապահովելով երեխայի անվտանգությունն ու հարմարավետությունը ճանապարհորդությունների ընթացքում։

Հիմնական առավելությունները
360° պտտման հնարավորություն
SPS կողային պաշտպանության համակարգ
Side Protection System (SPS) համակարգը նախատեսված է կողային հարվածների ժամանակ լրացուցիչ պաշտպանություն ապահովելու համար՝ նվազեցնելով հարվածի ազդեցությունը երեխայի վրա։
EPS և Memory Foam
Գլխամասի հատվածում օգտագործված EPS և Memory Foam նյութերը նպաստում են հարվածների էներգիայի կլանմանը և ապահովում են երեխայի գլխի հատվածի լրացուցիչ պաշտպանություն ու հարմարավետություն։

Կարգավորվող գլխամաս
Գլխակալի բարձրությունը կարգավորվում է երեխայի հասակին համապատասխան՝ թույլ տալով քարսիթը հարմարեցնել երեխայի աճին։
Մեջքի թեքության կարգավորում
Քարսիթն ունի մեջքի թեքության կարգավորման հնարավորություն՝ երեխայի տարբեր դիրքերում հարմարավետությունն ապահովելու համար։

Օգտագործման փուլերը՝ ըստ հասակի
40–105 սմ | ծննդյան պահից մինչև մոտ 15 ամսեկան
- Քարսիթը տեղադրվում է մեքենայի ընթացքին հակառակ ուղղությամբ (RWF)։
- Երեխան ամրացվում է ներկառուցված 5-կետանի անվտանգության գոտիներով։
- Այս դիրքը նախատեսված է փոքրիկների համար՝ ապահովելով գլխի և պարանոցի ավելի պաշտպանված դիրք։
76–150 սմ | մոտ 16 ամսականից մինչև 12 տարեկան
- Քարսիթը կարող է օգտագործվել մեքենայի ընթացքի ուղղությամբ (FF)։
- Երեխայի աճին համապատասխան՝ կարգավորվում են գլխամասի բարձրությունն ու նստատեղի դիրքը։
- 105 սմ-ից բարձր հասակի դեպքում ներքին գոտիները նախատեսված են հանելու համար, իսկ երեխայի ամրացումը կատարվում է մեքենայի 3-կետանոց անվտանգության գոտիով։

Հարմարավետություն և գործնականություն
Lorelli SAGITTA i-Size-ը համատեղում է 360° պտտման մեխանիզմը, կողային պաշտպանության համակարգը, կարգավորվող գլխամասը և թեքության դիրքերը՝ երեխայի աճին զուգահեռ երկարաժամկետ և հարմարավետ օգտագործման համար։
քաշը՝ 6․2 կգ։
| Brand | Lorelli |
|---|






