“Զամբյուղ Cybex Mios Stardust Black Plus-black” ավելացվել է ձեր զամբյուղ։ Դիտել Զամբյուղը
Մանկասայլակ Anex Eli F-El-SE03 Wavy
415,000AMD
Երկիր: Լեհաստան
Արտադրող: ANEX
2 առկա է
Կոդ։
1023009
Կատեգորիա։ Մանկասայլակներ կոմպլեկտով
Նկարագրություն
Anex Eli Wavy 2-ը 1-ում մանկասայլակ
Anex Eli Wavy-ը բացառիկ մոդել է, որը թողարկվել է սահմանափակ քանակությամբ։ Ոգեշնչված օվկիանոսի անդորրից, անսահման երկնքից և աստղերից՝ այն համադրում է յուրահատուկ դիզայնը, պրեմիում տեքստիլը և բարձր հարմարավետությունը։

Շասիի
- Թեթև և ամուր ալյումինե կառուցվածք
- Պոլիուրեթանային (PU) անիվներ և եռակի ամորտիզացիոն համակարգ
- Առջևի անիվների 360° պտույտ
- Կենտրոնական արգելակման համակարգ
- Հեշտ և կոմպակտ ծալման մեխանիզմ
- Տարողունակ զամբյուղ՝ մինչև 10 կգ
- Բռնակի բարձրության կարգավորում՝ 9 դիրքով
- Ադապտրների միջոցով կարող եք բարձրությունը կառավարել
Նորածնային զամբյուղ
- Նախատեսված է 0–6 ամսական երեխաների համար՝ մինչև 9 կգ քաշով

- Թեթև և էկոլոգիական EPP նյութից պատրաստված կառուցվածք
- Ներքին հատվածում ալիքաձև նախշեր և աստղային երկնքով ներշնչված դիզայն
- Բնական Sorona մանրաթելից ներքնակ՝ շնչող և հակաբակտերիալ հատկություններով
- Breathing System օդափոխության համակարգ
- UPF 50+ արևապաշտպանություն
- Անջրաթափանց տեքստիլային հատվածներ
- Ոտքերի պաշտպանիչ ծածկ
- Քաշը՝ շասիի հետ միասին 10.5 կգ
- Չափսերը՝ 79 × 35 × 15 սմ
Զբոսանքային մոդուլ
- Նախատեսված է ծնված պահից մինչև 4 տարեկան երեխաների համար՝ մինչև 22 կգ քաշով

- Կարող եք և դեմքով դեպի ծնողը օգտոգործել և արտաքին աշխարհը
- Մեջքի հենակ՝ նուրբ ալիքաձև կարերով
- Մեջքի հենակի կարգավորվող դիրքեր՝ ներառյալ հորիզոնական դիրքը
- Ոտքերի հենակի բարձրության կարգավորում
- 5 կետանոց մագնիսական անվտանգության գոտի

- UPF 50+ արևապաշտպանություն
- Անջրաթափանց տեքստիլային հատվածներ
- Քաշը՝ շասսիի հետ միասին 10.5 կգ
Wavy տարբերակի առանձնահատկությունները
- Պրեմիում տեքստիլ․ ամբողջական կտորային արտաքին ձևավորում՝ նուրբ և շքեղ տեսքով։
- Նվեր-աքսեսուարներ․ լրակազմում ներառված են մայրիկի պայուսակ, անձրևանոց, մոծակի ցանց երկու փափուկ կետ-խաղալիքներ՝ մեկը փոքրիկի համար, մյուսը՝ մայրիկի պայուսակին ամրացնելու համար

Anex Eli Wavy-ն իդեալական ընտրություն է այն ծնողների համար, ովքեր փնտրում են բացառիկ դիզայնով, թեթև, հարմարավետ և անվտանգ մանկասայլակ՝ առանձնահատուկ դետալներով և պրեմիում որակով։
Additional information
| Brand | Anex |
|---|






