Մանկասայլակ Anex Eli F-El-SE03 Wavy

415,000AMD

Երկիր: Լեհաստան

Արտադրող: ANEX

2 առկա է

Կոդ։ 1023009 Կատեգորիա։
Նկարագրություն

Anex Eli Wavy 2-ը 1-ում մանկասայլակ

Anex Eli Wavy-ը բացառիկ մոդել է, որը թողարկվել է սահմանափակ քանակությամբ։ Ոգեշնչված օվկիանոսի անդորրից, անսահման երկնքից և աստղերից՝ այն համադրում է յուրահատուկ դիզայնը, պրեմիում տեքստիլը և բարձր հարմարավետությունը։

Շասիի

  • Թեթև և ամուր ալյումինե կառուցվածք
  • Պոլիուրեթանային (PU) անիվներ և եռակի ամորտիզացիոն համակարգ
  • Առջևի անիվների 360° պտույտ
  • Կենտրոնական արգելակման համակարգ
  • Հեշտ և կոմպակտ ծալման մեխանիզմ
  • Տարողունակ զամբյուղ՝ մինչև 10 կգ
  • Բռնակի բարձրության կարգավորում՝ 9 դիրքով
  • Ադապտրների միջոցով կարող եք բարձրությունը կառավարել

Նորածնային զամբյուղ

  • Նախատեսված է 0–6 ամսական երեխաների համար՝ մինչև 9 կգ քաշով
  • Թեթև և էկոլոգիական EPP նյութից պատրաստված կառուցվածք
  • Ներքին հատվածում ալիքաձև նախշեր և աստղային երկնքով ներշնչված դիզայն
  • Բնական Sorona մանրաթելից ներքնակ՝ շնչող և հակաբակտերիալ հատկություններով
  • Breathing System օդափոխության համակարգ
  • UPF 50+ արևապաշտպանություն
  • Անջրաթափանց տեքստիլային հատվածներ
  • Ոտքերի պաշտպանիչ ծածկ
  • Քաշը՝ շասիի հետ միասին 10.5 կգ
  • Չափսերը՝ 79 × 35 × 15 սմ

Զբոսանքային մոդուլ

  • Նախատեսված է ծնված պահից մինչև 4 տարեկան երեխաների համար՝ մինչև 22 կգ քաշով
  • Կարող եք և դեմքով դեպի ծնողը օգտոգործել և արտաքին աշխարհը
  • Մեջքի հենակ՝ նուրբ ալիքաձև կարերով
  • Մեջքի հենակի կարգավորվող դիրքեր՝ ներառյալ հորիզոնական դիրքը
  • Ոտքերի հենակի բարձրության կարգավորում
  • 5 կետանոց մագնիսական անվտանգության գոտի
  • UPF 50+ արևապաշտպանություն
  • Անջրաթափանց տեքստիլային հատվածներ
  • Քաշը՝ շասսիի հետ միասին 10.5 կգ

Wavy տարբերակի առանձնահատկությունները

  • Պրեմիում տեքստիլ․ ամբողջական կտորային արտաքին ձևավորում՝ նուրբ և շքեղ տեսքով։
  • Նվեր-աքսեսուարներ․ լրակազմում ներառված են մայրիկի պայուսակ, անձրևանոց, մոծակի ցանց երկու փափուկ կետ-խաղալիքներ՝ մեկը փոքրիկի համար, մյուսը՝ մայրիկի պայուսակին ամրացնելու համար

Anex Eli Wavy-ն իդեալական ընտրություն է այն ծնողների համար, ովքեր փնտրում են բացառիկ դիզայնով, թեթև, հարմարավետ և անվտանգ մանկասայլակ՝ առանձնահատուկ դետալներով և պրեմիում որակով։

Additional information
BrandAnex