Anex Air-Z զբոսասայլակ
Anex Air-Z զբոսասայլակը ստեղծված է Ձեր երեխայի անվտանգ և հարմարավետ զբոսանքի համար։
Նախատեսված է նորածնային շրջանից մինչև 4 տարեկան երեխաների համար (0–22 կգ)։
Առանձնահատկություններ
Կարելի է օգտագործել ինչպես դեմքով դեպի ծնողը, այնպես էլ դեպի արտաքին աշխարհ
UPF 50+ պաշտպանություն՝ արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից
Անջրաթափանց կտորային հատվածներ և բարելավված օդափոխության համակարգ․ օդափոխվող հատվածներ նախատեսված են ինչպես հովանոցի, այնպես էլ մեջքի հատվածում՝ ապահովելով օդի ճիշտ շրջանառություն և երեխայի հարմարավետություն տաք եղանակին։
Բարձրորակ ալյումինե շասսի
Բռնակներ՝ պատրաստված բարձրորակ էկո կաշվից՝ ապահովելով ոճային տեսք և հարմարավետ կառավարում ծնողի համար։
Հագեցած է փափուկ և դիմացկուն պոլիուրեթանային, հարվածակայուն անիվներով, որոնք ապահովում են սահուն և հարմարավետ ընթացք տարբեր մակերեսների վրա։ Առջևի անիվները 360° պտտվող են՝ ապահովելով հեշտ կառավարում, իսկ հետևի անիվների վրա տեղադրված է հուսալի արգելակման համակարգ։
Կարգավորվող մեջքի հենարան
Կարգավորվող ոտքերի հենակ
5 կետանոց անվտանգության գոտի
Տարողունակ, գնումների զամբյուղ՝ մինչև 5 կգ
Կոմպակտ ծալման հնարավորություն․
Զբոսասայլակը համապատասխանում է բազմաթիվ ավիաընկերությունների ձեռքի ուղեբեռի չափանիշներին և կարող է բարձրացվել ինքնաթիռի սրահ որպես ձեռքի ուղեբեռ (կախված ավիաընկերության կանոններից)։
Չափեր և քաշ
Բացված վիճակում՝ 103 × 84 × 46 սմ
Ծալված վիճակում՝ 58 × 45 × 26 սմ
Քաշ՝ 6,5 կգ


















